 
                        Ճապոնիայում նոր կառավարություն է ձևավորվել
 
                                    Վերընտրվելուց հետո Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի կառավարությունում վերադասավորումներ են տեղի ունեցել: 19 նախարարներից 9-ը կարողացել են պահպանել իրենց պաշտոնները: Դրանք այն քաղաքական գործիչներն են, ովքեր առավել մտերիմ էին Աբեի հետ: Նրանց թվում է ԱԳՆ ղեկավար Ֆումիո Կիսիդուն, ֆինանսների նախարար Տարո Ասոն ու գլխավոր քարտուղար Յոսիխիդե Սուգուն:
Ճապոնիայի նախարարների նոր կաբինետում կա երկու կին: Նրանցից մեկը շրջանա միջավայրի նախարար Տամայո Մարուկավան է ու Աիկո Սիմաձիրին, որը զբաղվելու է Օկինավայի ու «հյուսիսային տարածքների» հարցով: Ճապոնիայում այդպես են անվանում Կուրիլյան կղզիները, հայտնում է RIA Novosti-ն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ճապոնիայի կառավարության նախարարները ողջ կազմով հրաժարական էին ներկայացրել՝ կապված երկրի վարչապետ Սինձո Աբեի վերընտրման ու նոր կաբինետի ձևավորման հետ:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        