Բաժիններ՝

Կիևն ու Կրեմլը ողջունում են Լուգանսկում ու Դոնեցկում ընտրությունների տեղափոխումը 2016 թվական

Ուկրաինական կողմը ողջունել է Լուգանսկի ու Դոնեցկի հանրապետությունների ներկայացուցիչների որոշումը՝ չեղյալ հայտարարել հոկտեմբերի 18-ին ու նոյեմբերի 1-ին նշանակված ընտրությունները, հայտնել է երկրորդ նախագահ Լեոնիդ Կուչմայի մամլո քարտուղար Դարյա Օլիֆերը:

Իր հերթին, Կրեմլը նույնպես ողջունել է ինքնահռչակ հանրապետությունների որոշումը՝ տեղափոխել տեղի ընտրությունները 2016 թվական: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Մենք ողջունում ենք Լուգանսկի ու Դոնեցկի հանրապետությունների որոշումը: Դա մինսկյան պայմանավորվածությունների իրականացման շահերից բխող կառուցողական մոտեցում է»,- նրա խոսքերը մեջբերել է Interfax-ը:

Նշվում է, որ որոշումը կայացվել է «նորմանդյան քառյակի» ղեկավարների հանդիպման արդյունքների ուսումնասիրությունից հետո, որին հոկտեմբերի 2-ին մասնակցել էին Ուկրաինայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի ու Գերմանիայի նախագահները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս