ԱԺ-ն ՀՀ վարչապետին անվստահություն կարող է հայտնել և փոխել նշանակումից մեկ տարի հետո

Սահմանադրության փոփոխությունների նախագծի լրամշակված տարբերակով ավելի մեծ կայունություն ապահովելու նպատակով սահմանվել է, որ ԱԺ-ն ՀՀ վարչապետին անվստահություն կարող է հայտնել և փոխել ոչ շուտ, քան վարչապետի նշանակումից մեկ տարի հետո: Այս մասին այսօր ԱԺ նիստում հայտարարեց Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը:

Ըստ նրա՝ դա թույլ կտա, որ վարչապետն ու իր կառավարությունը բավարար ժամանակ ունենան իրականացնելու այն ծրագիրը, որի շնրոհիվ ինքն ընտրվել է և որպեսզի հնարավորություն ստեղծվի նաև կառավարության գործունեության համար՝ որոշակի կայունություն ստեղծելու տեսակետից:

Տեսանյութեր

Լրահոս