Բաժիններ՝

Թբիլիսին Իրանի հետ գործարքից նոր հնարավորություններ է ակնկալում. Մարգվելաշվիլի

Թբիլիսին հուսով է, որ Իրանի հետ համաձայնագիրը ու պատժամիջոցների չեղյալ հայտարարումը նոր հնարավորություններ կբացեն Վրաստանի համար, Վաշինգտնում հայտարարել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին:

«Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերությունները մենք դիտարկում ենք որպես հնարավորություն: Իրանի համար միջազգային փոխհամագործակցության գործընթացում ուղիներից մեկն ընկած է Վրաստանի տարածքի միջով, այդ իսկ պատճառով դա հնարավորություն է մեզ համար՝ որպես տրանզիտային պետություն»,- ասել է Մարգվելաշվիլին:

Պատասխանելով Մոսկվայի ու Թեհրանի միջև հարաբերություններին վերաբերող հարցին՝ քաղաքական գործիչը հայտարարել է, որ այդ կապերը «երբեք չեն սպառնացել Վրաստանին», ընդ որում, ԱՄՆ-ի ու Իրանի միջև հարաբերությունները ավելի նշանակալի են Վրաստանի համար:
«Մենք դրան նայում ենք մեծ հետաքրքրությամբ ու նոր հնարավորությունների հույս ունենք»,- ասել է Վրաստանի ադմինստրացիայի ղեկավարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս