Բաժիններ՝

Վրաստանի խորհրդարանում պատգամավորների միջև քաշքշուկ է տեղի ունեցել

Վրաստանի խորհրդարանում մինչ նիստն սկսվելը բախում է տեղի ունեցել պատգամավոր Դաթո Լորտկիպանիձեի ու փոքրամասնության ներկայացուցիչ Ակակի Մինաշվիլու միջև, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:

Բախման պատճառը եղել է Վրաստանի խորհրդարանի առաջ անցկացվող ակցիան, որը կազմակերպել էին «Ազատ գոտի» ու «Ազգային շարժում» կուսակցությունները՝ ի պաշտպանություն «Ռուսթավի-2» հեռուստաալիքի:

Բախումը տեղի է ունեցել նիստերի դահլիճում:
Մինչ այդ ակցիայի մասնակիցները հակամարտության մեջ էին մտել Լորտկիպանիձեի հետ, ու ոստիկանությունը ստիպված էր եղել միջամտել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս