«Ստրատֆոր». ԼՂ հակամարտության բանակցային գործընթացում հնարավոր են փոփոխություններ. aravot.am

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ընթացող Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, կարծես թե նոր փուլ է մտնում: Երկու կողմերն էլ զորավարժություններ են անցկացրել վերջին ամիսներին եւ հաճախ ռուս պաշտոնյաների հետ հանդիպումների են մասնակցել, տեղական ԶԼՄ-ներում խթանելով խոսակցությունները, թե հակամարտության կարգավորումը կարող է առաջիկայում լինել:

Այս եզրակացությանն է եկել «Ստրատֆոր» հետազոտական կենտրոնը: Այսօր հրապարակված հետազոտության մեջ նշված է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները պատրաստվում են սեպտեմբերի 24-ից 25-ը կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի գագաթնաժողովին:

«Բայց սա ջրբաժան պահ չէ: Հակամարտության կարգավորումը պահանջում է վերամշակել քաղաքական դաշինքների եւ հարաբերությունների ոստայնը, որը տարածվել է Կովկասի տարածաշրջանում, ինչը կարող է կործանարար գործընթաց լինել»:

Մանրամասներն՝ այստեղ

 

Տեսանյութեր

Լրահոս