Ովքե՞ր են աշխարհի ամենաբարձր վարձատրվող մոդելները՝ ըստ Forbes-ի վարկածի
Բրազիլուհի Ժիզել Բունդխենը գլխավորել է աշխարհում ամենաբարձր վարձատրվող մոդելների վարկանշային աղյուսակը՝ ըստ Forbes ամսագրի վարկածի:
Ըստ պարբերականի՝ 2014թ. հունիսից 2015թ. հունիսը մոդելը վսատակել է մոտ 44 մլն դոլար: Մեկ տարի առաջ նրա վաստակը Forbes-ը գնահատել է 47 մլն դոլար:
Չնայած պոդիումից հեռանալու մասին լուրերին՝ 35-ամյա Բունդխենը շարունակել է գումար վաստակել շնորհիվ այնպիսի բրենդների հետ պայմանագրերի, ինչպիսիք են Carolina Herrera-ն, Emilio Pucci-ն ու Balenciaga-ն: Բացի այդ՝ նա գումար է վաստակում նաև կոշիկի ու ներքնազգեստի սեփական հավաքածուների շնորհիվ:
Երկրորդ ու երրորդ հորիզոնականներն զբաղեցրել են բրազիլուհի Ադրիանա Լիման ու բրիտանուհի Կարա Դելևինը, ովքեր նույն ժամանակահատվածում վաստակել են 9-ական մլն դոլար:
Դելևինը այդ ժամանակահատվածում հայտնվել է 13 տարբեր բրենդների գովազդային արշավներում, ներառյալ՝ DKNY ու Burberry: Բացի այդ՝ նրան գումար է բերել նաև YSL-ի հետ կնքված երկարաժամկետ պայմանագիրը:
Ադրինա Լիման 2000 թվականից Victoria’s Secretի «հրեշտակներից» է, ինչը ռեկորդային է բրենդի համար: Նա կարողացել է գումար վաստակել նաև Marc Jacobs-ի, H&M-ի, Desigual-ի հետ համագործակցության, ինչպես նաև Maybelline-ի ու Vogue Eyewear-ի հետ աշխատելու շնորհիվ:
Forbes-ի վարկանշային աղյուսակի չորրորդ հորիզոնականում հոլանդուհի Դաուտցեն Կրուսն է (7,5 մլն դոլար), հինգերորդում՝ ռուս Նատալյա Վոդյանովան՝ 7 մլն դոլարով: Նա Calvin Klein ու Guerlain բույրերի դեմքն է:
Նրան հաջորդում է ավստրալուհի Միրանդա Քերը՝ 5,5 մլն դոլարով:
Յոթերրորդ հորիզոնականում պուերտոռիկացի մոդել Ջոան Սմոլսն է:
7-րդ հորիզոնականում հոլանդուհի Լարա Սթոունն է՝ 5 մլն դոլարով:
Ըստ Forbes-ի՝ 5-մլն դոլար են վաստակել նաև մոդելներ Ալեսանդրա Ամբրոսիոն, Քենդիս Սվեյնփոլն ու Կառլի Կլոսը:
Ինչպես նշում է պարբերականը, այս տարի աշխարհի ամենաբարձր վարձատրվող 21 թոփ մոդելները միասին վաստակել են 147 մլն դոլար: