ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը ներկայացել է
Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ` սեպտեմբերի 15-ին, ժամը 11.00-ին, բաժին է ներկայացել 1987 թ. ծնված Հայկ Ա.-ն, ով 2014 թ. ապրիլի 2-ից ՌԴ Կրասնոդարի երկրամասի Կրիմսկի շրջանի ՆԳՆ գլխավոր վարչության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 160 հոդվածի 2-րդ մասի /յուրացում/ մեղադրանքով: