Հոգնեցուցիչ քնի սինդրոմ. ինչու ենք հոգնած արթնանում
Մարդկանց 40 տոկոսը կյանքում գոնե 1 անգամ տառապել է «հոգնեցուցիչ» քնով: Դա նշանակում է, որ նրանք արթնանում են ավելի հոգնած, քան երբ պառկում էին քնելու:
Ըստ դոկտոր Չարլզ Պոլակի «այն, թե մարդ իրեն ինչպես է զգում, երբ արթնանում է` անկախ օրվա ժամից կախված է քնի փուլից, որում նա գտնվել է արթնանալու պահին»: Եթե մարդ գտնվել է «արագ քնի» փուլում և այդ ժամանակ արթնացել է, ապա իրեն հանգստացած է զգում:
Սակայն երբ «արագ քունը» խախտվում է օպստրուկտիվ ապնոէից, կամ այլ վիճակից, օրինակ` դեպրեսիայից, ապա ավելի շուտ «մարդը կարթնանա «դանդաղ քնի» փուլում, որի ժամանակ աչքերի արագ շարժ չի նկատվում»: Դրա համար քանի դեռ մարդը արթնանալիս չի լինում «արագ քնի» փուլում, նա իրեն «քնկոտ» կզգա, չնայած այն բանին, որ բավականին քնել է:
Դոկտոր Թոմ Մակոյը պարզաբանում է, որ մարդուն անհրաժեշտ է «քնի լրիվ ցիկլ, որպեսզի նա իրեն հանգստացած զգա և եթե Ձեր քունը դրա համար չափազանց կարճ է, ապա նրա որակը ամենայն հավանականությամբ ցածր կլինի: Դրա համար Դուք կարող եք Ձեզ զգալ նույնիսկ ավելի հոգնած, քանի որ բաց եք թողել ցիկլային քնից դուրս գալը, որն անհրաժեշտ է, որպեսզի Ձեզ հանգստացած և թարմացած զգաք:
Պատրաստեց Անի Գաբուզյանը