Մադոննան տվել է իր առաջին համերգը Rebel Heart համաշխարհային շրջագայության շրջանակներում
Երեկ Մոնրաեալում տեղի է ունեցել Մադոննայի Rebel Heart համաշխարհային շրջագայության առաջին համերգը: Էպատաժի թագուհին ևս մեկ անգամ գերազանցել է բոլոր սպասելիքները` շքեղ շոուի ժամանակ հանդես գալով նոր պրովոկացիոն կերպարներով:
Համերգի ժամանակ բեմում հայտնվել են ռազմատենչ գեյշաներ, մինանձնուհիներ` ձողերի վրա, խաչակիրներ և բուրլեսկ-դիվաներ: Շոուի ժամանակ Մադոննան հանդես է եկել 8 կերպարով, որոնց համար
զգեստները ստեղծվել են Moschino-ի, Gucci-ի, Prada-ի, Alexander Wang-ի և Fausto Puglisi-ի դիզայներների համատեղ աշխատանքի շնորհիվ:
Մադոննայի Rebel Heart համաշխարհային շրջագայության շրջանակներում տեղի կունենա ևս 62 շոու:
Պատրաստեց Անի Գաբուզյանը