Բաժիններ՝

Ինչպե՞ս կարելի է մինչև բժիշկների գալը ինքնուրույն որոշել ինսուլտը

Այս հոդվածի ընթերցումը Ձեզանից կխլի 1 րոպե, բայց արդյունքը կարող է լինել ինչ-որ մեկի փրկված կյանքը:

Սկզբում մի փորք պատմություն:

«Պիկնիկի ժամանակ աղջիկը սայթաքում և ընկնում է: Նրան առաջարկում են շտապ օգնություն կանչել, բայց նա բոլորին վստահեցնում է, որ ամեն ինչ կարգին է և որ ինքն ընկել է նոր կոշիկների պատճառով: Քանի որ նա մի փոքր գունատ էր և դողում էր, նրան օգնեցին իրեն թափ տալ և մատուցեցին մեկ ափսե կերակուր: Օրվա մնացած մասը աղջիկն անցկացրեց շատ ուրախ և անկաշկանդ:

Ավելի ուշ այդ աղջկա ամուսինը զանգահարեց բոլորին և հայտնեց, որ իր կնոջը տեղափոխել են հիվանդանոց: Ժամը 23:00-ին նա մահացավ: Նրան ինսուլտ էր խփել»:

Եթե նրա ընկերները իմանային, թե ինչպիսին են ինսուլտի նշանները, նա հիմա կարող էր ողջ լինել: Որոշ մարդիկ միանգամից չեն մահանում: Հաճախ նրանք հայտնվում են այնպիսի իրավիճակում, երբ երկար ժամանակ դեռ կարելի է օգնել:

Նյարդավիրաբույժները վստահեցնում են, որ եթե նրանք 3 ժամվա ընթացքում հասնում են ինսուլտի «զոհին», ապա նոպայի հետևանքները կարող են վերացնել: Առաջին հերթին պետք է կարողանալ որոշել ինսուլտը:

Գոյություն ունի ինսուլտի որոշման 4 քայլ:

1. Խնդրեք մարդուն ժպտալ (նա չի կարող դա անել):

2. Խնդրեք արտասանել պարզ նախադասություն (օրինակ. «Այսօր լավ օր է»: Նա լավ չի կարող դա անել):

3. Խնդրեք բարձրացնել 2 ձեռքերը (չի կարողանա կամ կկարողանա մասնակիորեն):

4. Խնդրեք հանել լեզուն: Եթե լեզուն թեքված է, դա նույնպես նշան է:

Ինչպես նաև անսովոր ուժեղ գլխացավ, գլխապտույտ, վերջույթների թմրում, տեսողության խախտում:

Եթե պրոբլեմ է առաջանում այս առաջադրանքներից նույնիսկ մեկում, արագ զանգահարեք շտապ օգնության ծառայություն:

Պատարստց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս