4 մթերք, որոնք կանխարգելում են կրծքագեղձի քաղցկեղը
Կրծքագեղձի քաղցկեղը կանանց առողջության համար ամենավտանգավոր հիվանդություններից մեկն է: Կախված գեներից՝ այս հիվանդությունը ձեռք բերելու ռիսկը մեծանում է: Այնուամենայնիվ, գոյություն ունեն այնպիսի մթերքներ, ոոնք նվազեցնում են կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկը:
Սննդարար տարրեր, որոնք պետք է լինեն ձեր մթերքներում
Կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի լավագույն տարբերակը մթերքների մեջ սննդարար տարրերի ավելացումն է: Սա նշանակում է, որ պետք է մեծ քանակությամբ բանջարեղեն և մրգեր ուտեք՝ հրաժարվելով վերամշակված ուտելիքներից:
Կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի լավագույն մթերքները
Քրքում
Քրքումը ամենահզոր համեմունքներից մեկն է, որն օգտագործվում է ուտելիքներ պատրաստելիս, այն նաև պաշտպանում է կրծքագեղձի քաղցկեղից: Այս ամենը՝ քրքումի բաղադրության մեջ մտնող կուրկումինի շնորհիվ: Եթե ցանկանում եք, որ օրգանիզմում կուրկումինի անհրաժեշտ քանակությունն ապահովվի, պետք է ուտելիքի մեջ քրքում ավելացնեք:
Սխտոր
Սխտորը պարունակում է այնպիսի տարրեր, որոնք ազդում են բջիջների շրջանառության վրա: Երբ բջիջների շրջանառությունը սխալ հունով է ընթանում, կրծքագեղձի քաղցկեղ է զարգանում: Սխտորը կարող է դադարեցնել սովորական բջիջների՝ քաղցկեղածին բջիջների վերածման գործընթացը:
Խնձոր
Չնայած խնձորը կարող է պաշտպանել ձեր օրգանիզմը քաղցկեղից, այնուամենայնիվ, այս մրգի ամենակարևոր մասը կեղևն է: Խնձորի կեղևը հարուստ է հակաօքսիդանտներով, քիմիական տարրերով, որոնք օրգանիզմից դուրս են բերում ազատ ռադիկալները և նվազեցնում քաղցկեղածին բջիջների զարգացման ռիսկը:
Նուռ
fhfn.org կայքի փոխանցմամբ՝ գիտնականները պարզել են, որ նռան հատիկները պարունակում են այնպիսի տարրեր, որոնք նվազեցնում են քաղցկեղի բջիջների զարգացման ռիսկը: Փորձեք խմել նռան հյութ ու ուտել հատիկները:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը