«Հարավային Կովկասի անվտանգության բանալին հայ-թուրքական հարաբերություններն են». Դավիթ Շահնազարյան
«Պետք է պատրստ լինել հայ-թուրքական հարաբերություններում հնարավոր հալեցման շրջանին»,-այս մասին այսօր, «Հայ-թուրքական հարաբերությունները Ցեղասպանության 100-ամյակի տարելիցից հետո. նշանակությունը, հիշողությունը և քաղաքականությունը» անունը կրողկոնֆերանսի ժամանակ ասաց Տարածաշրջանային հետազոությունների կենտրոնի առաատար փորձագետ, Արտակարգ և լիազոր դեսպան Դավիթ Շահնազարյանը՝ անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին և այդ ֆոնին տարածաշրջանային անվտանգությանը:
Շահնազարյանն ասաց, որ վերջին 12-13 տարում Թուրքիայում տեղի են ունեցել որակական փոփոխություններ և այսօրվա Թուրքիան այլ Թուրքիա է՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին փոփոխությունների շնորհիվ:
«Նախկինում Թուրքիայի արտաքին քաղաքականությունում մի քանի առաջնահերթություններ կային՝ Թուրքիա-ԱՄՆ ռազմավարական համագործակցություն, Թուրքիա-Իսրայել հարաբերություններ, որոնք գործոն են, ԵՄ անդամակցություն: Հիմա կարծում եմ, որ այս երեք արտաքին քաղաքական ուղղությունները առանահերթություններ են: Որդեգրելով «զրո» խնդիր հարևանների հետ քաղաքականությունը՝ Թուրքիան մնաց առանց հարևանների:
Այսօր շատերի համար պարզ չեն Թուրքիայի արտաքին քաղաքական առաջնահերթությունները: Եթե մինչև Էրդողանի կուսակցության իշխանության գալը Թուրքիայի ներքին քաղաքականությունն էապես կախված էր արտաքին քաղաքականությունից, ապա, իմ համոզմամբ, վերջին 10 տարիներին Թուրքիայի ներքին քաղաքականությունն է ամբողջապես որոշում արտաքին քաղաքականությունը, որովհետև Էրդողանի համար ձայներն ամենակարևորն են:
Արտաքին քաղաքականությունում նա պատրաստ է ցանկացած փոփոխությունների հանուն ներքին քաղաքականության: Շատ փորձագետների պնդմամբ՝ այն, ինչ տեղի է ունենում Թուրքիայում հունիսի 7-ի ընտրություններից հետո, հիմնականում պայմանավորված է այն ներքաղաքական խնդիրներով, որն ունի Թուրքիայի գործող նախագահը: Այդ իմաստով, կարծում եմ, որ ՀՀ-Թուրքիա միջպետական հարաբերություններում առայժմ անհիմն կլինի որոշակի լուրջ առաջխաղացումների հույսեր ունենալը:
Թուրքիայում նման մոտեցում կա, որ Հայաստանը շահագրգռված է սահմանի բացմամբ, մինչդեռ Անկարան շահագրգռված է եղել քաղաքական հարաբերություններով, դա այդքան էլ այդպես չէ, քանի որ Հայաստանը ևս շահագրգռված է եղել քաղաքական հրաբերություններով: Չկան այսօր հարաբերություններ, և եթե ինչ-որ գործընթաց սկսվի, ապա սկսվելու է Անկարայում, քանի որ Ցյուրիխյան արձանագրություններից հրաժարվելը Թուրքիայի կողմից բերեց լարվածության աճի պաշտոնական Անկարայի և պաշտոնական Երևանի միջև:
Միամիտ չեմ, որ մտածեմ՝ դեպքերի որոշակի զարգացման դեպքում հնարավոր է առաջընթաց, ինչը կբերի լուրջ արդյունքների: Չեմ կարծում, որ դա կբերի մեծ տեղաշարժերի, արձանագրությունների հասատման, սահմանների բացման, դիվանգիական հարաբերությունների հասատման: Կա՞ գուցե նման սցենար, որ հնարավոր կլինի գնալ լարվածության թուլացման, դա առաջինն է՝ ինչ պետք է անել»,- ասաց Շահնազարյանը՝ շարունակելով, որ Հարավային Կովկասի անվտանգության բանալին հայ-թուրքական հարաբերություններն են, և, հաշվի առնելով աշխարհաքաղաքական զարգացումների արագությունները, պետք է պատրաստ լինենք այն սցենարին, երբ հայ-թուրքական սառած հարաբերությունները տեղափոխվեն հալեցման շրջան: