Նազարբաևը կոչ է արել հրաժարվել արևմտյան ապրանքներից
![](https://168.am/wp-content/uploads/2014/08/Nazarbaev-vzaimnye-sanktsii-Zapada-i-Rossii-negativno-povliyayut-na-EAES.jpg)
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը կոչ է արել համաքաղաքացիներին հրաժարվել արևմտյան սննդամթերքից ու սպառողական ապրանքներից, հայտնում է Tegrinews.kz-ն:
Նազարբաևի խոսքով՝ Ղազախստանում արտադրվում է կյանքի համար անհրաժեշտ ամեն ինչ:
«Ամենաանհրաժեշտը, ինչ գնում ենք, մենք ունենք: Ու անգամ խմելու բան ունենք: Կա անհրաժեշտ հագուստ, տանիք՝ գլխավերևում, նաև վառելիք՝ տունը տաքացնելու համար: Մենք ունենք ամենակարևորը, ամենաանհրաժեշտը»,- նշել է նա:
«Մնացած ամեն ինչ, օրինակ՝ արևմտյան հագուստը, կարելի է առանց դրա էլ ապրել, ճի՞շտ է: Առանց ֆուա-գրայի, բանանների, որ մեզ համար ընդհանրապես վնասակար են, առանց լավագույն, ամենամեծ Land Cruiser-ների նույնպես կարելի է ապրել: Առանց այդ ամենի կարելի է ապրել: Կյանքի համար անհրաժեշտ ամեն ինչ ունենք»,- հայտարարել է Նազարբաևը: