Բաժիններ՝

Դատարանը երկարեցրել է լրագրող Ռաուֆ Միրկադիրովի կալանքը

Նասմինսկի շրջանային դատարանը երկարեցրել է լրագրող Ռաուֆ Միրկադիրովի կալանքի ժամկետը, haqqin.az-ին հայտնել է նրա փաստաբան Էլմար Սուլեյմանովը:

Նրա խոսքով՝ դատավորը որոշել է իր պաշտպանյալի կալանքի ժամկետը երկարեցնել մինչև նոյեմբերի 16-ը:

Հիշեցնենք, որ «Զերկալո» թերթի քաղաքական մեկնաբան Ռաուֆ Միրկադիրովը կալանավորվել է Բաքվում 2014 թվականի ապրիլի 19-ին՝ Թուրքիայից արտաքսվելուց անմիջապես անց: Միրկադիրովը մեղադրվում է Հայաստանի օգտին լրտեսություն կատարելու (պետական դավաճանության) մեջ: Միրկոդիրովը կտրականապես հերքում է իրեն ուղղված մեղադրանքները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս