ՌԴ-ում սպանված 22-ամյա երիտասարդի ընտանիքի անվտանգության հարցով ՀՀ Օմբուդսմենը դիմել է ՌԴ իր գործընկերոջը
Ռուսաստանի Ռոստովի մարզի գյուղերից մեկում հաշվեհարդարից սպանված 22 ամյա հայազգի Ռաֆայել Խլղաթյանի սպանության դեպքի կապակցությամբ Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը գրություն է ուղարկել ՌԴ մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Էլլա Պամֆիոլովային` խնդրելով հետամուտ լինել նշված գործի օբյեկտիվ քննության հարցում, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով միջոցներ ձեռնարկել սպանվածի ընտանիքի անդամների անվտանգության ապահովման ուղղությամբ: