Անջելինա Ջոլիի կյանքի կանոնները
Ազատ լինել, նշանակում է՝ ապրել՝ հնազանդվելով ինտուիցիային, ոչ ոքի ցավ չպատճառել և չդատել մարդկանց սխալների համար:
Դաջվածքներ, արյուն, սպիներ. ահա ինչից եմ պատրաստված ես:
Ինձ հարկավոր չէ հոգեվերլուծաբան: Իմ հոգեվերլուծաբանն այն դերերն են, որոնք ես ընտրում եմ:
Երբ շրջապատիս բոլոր աղջիկները ցանկանում էին բալետի պարուհի լինել, ես ցանկանում էի լինել վամպիր:
Մարդիկ կարծում են, թե ես լի եմ մութ գաղտնիքներով և համակված եմ մահվան գաղափարով: Բայց եթե սիրում եմ մտածել մահվան մասին, ապա միայն նրա համար, որ կյանքն ավելի եմ գնահատում, քան մյուս մարդիկ:
Ինձ չի վախեցնում արյան տեսքը, և երբեք չեն վախեցրել մահացած մարմինները: Երբ մահացած մարդ եմ տեսնում, մտածում եմ միայն այն մասին, որ որոշ ժամանակ առաջ նա ողջ էր, ինչպես ես:
Մահվան մեջ ինչ-որ հանգստացնող բան կա: Միտքն այն մասին, որ վաղը կարող ես չլինել, թույլ է տալիս գնահատել կյանքն այսօր, ինչպիսին էլ որ այն լինի:
Ես բավականին ուշ հասկացա, որ երջանիկ լինելն ընդամենն ընտրություն է, որը դու կատարում ես:
Առանց ցավի տառապանք չի լինում, իսկ առանց տառապանքի երբեք չենք սովորի դասեր քաղել սեփական սխալներից:
Ես միշտ թերությունները գրավիչ եմ համարել: Սպիները, օրինակ, ինձ սեքսուալ են թվում, քանի որ կարծես ասում են՝ այո, ես հիմարություններ եմ արել:
Մայրս երբեք չէր բղավում ու չէր վիճում: Նա լաց էր լինում, և ես հաճախ էի լսում, թե ինչպես է նա լալիս, որովհետև մեր ննջասենյակները կողք կողքի էին: Մի անգամ, դեռ դպրոցական տարիներին, չհարցնեք՝ ինչ էի անում, տուն վերադարձա լուսադեմին և տեսա նրա լացակումած դեմքը, մարդու դեմք, որը լաց է եղել ամբողջ գիշեր:
Իմ հայրը (Ջոն Վոյթ.- 168.am մեծ դերասան է, բայց առաջին հերթին՝ մեծ հայր է:
Մինչև չսկսեցի կինոյում նկարահանվել, նույնիսկ կրծքերիս համարը չգիտեի:
Ինձ դուր է գալիս թաքնվել կերպարներիս հետևում: Ես շատ փակ մարդ եմ, և այդքան էլ լավ չեմ սովորել լեզու գտնել հայտնիության հետ:
Չեմ սիրում, երբ ինձ դիպչում են: Մի անգամ ինձ ասել են, որ ես սառչում եմ ու պահում շնչառությունս, երբ ինչ-որ մեկը գրկում է ինձ: Ինչևէ, ես մինչ հիմա այդպես եմ անում:
Ինչպես երևում է, ինձ վաղուց պետք է հոգեբուժարան տեղափոխեին:
Շատ կարևոր է հասկանալ՝ որքան մեծ է իրականում աշխարհը:
Նորություններով տեսնելով փախստականների ճամբարները՝ Ամերիկայի մարդիկ նույնիսկ չեն հասկանում, որ նրանք ուղղակի ուզում են տուն վերադառնալ:
Այն պատճառով, որ ինձ հաջողվում է գումար վաստակել, խնայողություն եմ անում, խնայողությունս ծախսում եմ, և ևս մի խնայողություն տալիս եմ բարեգործության:
Ամենամեծ նվերը, որ արել եմ երեխաներիս, նրանց՝ աշխարհը տեսնելու հնարավորություն ընձեռելն էր:
Իմ երեխաներն ինձ նման սիրում են ճամփորդել, և ինձ թվում է՝ նրանց գլխում արդեն կա մեծ աշխարհի հասկացողությունը, որովհետև նրանց համար Մանհեթենի հյուրանոցում հարմարավետ է այնպես, ինչպես առանց էլեկտրականության վրանում՝ քենյան անապատում:
Ես միշտ ցանկացել եմ մի քանի կյանք ապրել:
Հենց որ դադարում եմ հետևել ինտուիցիայիս ու սկսում եմ գործել տրամբանությամբ, միանգամից ընկնում եմ տհաճությունների մեջ:
Երբ ունես 6 երեխա, փորձում ես քեզ երբեք վտանգի չենթարկել:
Երբեմն մանկական հարցերն ինձ փակուղու առաջ են կանգնեցնում: Նրանք կարող են հարցնել. «Ինչո՞ւ են Շրեկն ու Ֆիոնան ամուսնացած, իսկ դու՝ դեռ ոչ»:
Ես աշխատող մայր եմ և ցանկանում եմ, որ իմ հագուստը միաժամանակ լինի գեղեցիկ, սեքսուալ, պրակտիկ:
Այն, ինչում դու լավն ես, և այն, ինչում դու լավն ես շրջապատիդ կարծիքով, լրիվ տարբեր բաներ են:
Ես չեմ պատրաստվում անվերջ նկարահանվել: Ինչ-որ ժամանակ ստիպված եմ լինելու տատիկ դառնալ:
Ի տարբերություն շատ կանանց՝ ինձ դուր է գալիս հղի լինել: Ինձ դուր է գալիս այն զգացողությունը, որ քո ամբողջ մարմինը պատկանում է ոչ թե՝ քեզ, այլ՝ երեխայիդ:
Հարցրեք տարբեր մարդկանց, թե ամենից շատ ի՞նչ կցանկանային անել, և կպարզվի, որ ոչ ոք դեռ չի արել դա: Ահա թե ինչն է ինձ տխրեցնում:
Ժամանակս չի հերիքում, որպեսզի հասկանամ կյանքի իմաստը:
Մարտերը ֆիլմերում միշտ գեղեցիկ են, իսկ կյանքում՝ անտանելի:
Ես երիտասարդ չեմ մահացել, և դա արդեն լավ է:
Պատրաստեց 168.am-ը