Թուրքիան ու Սիրիան միավորվում են ընդդեմ ԴԱԻՇ-ի
Թուրքիայի Զինված ուժերի ստորաբաժանումների տանկերը կրակի տակ են վերցրել Սիրիայի հյուսիսում ԴԱԻՇ-ի դիրքերը, հայտնում է թուրքական Milliyet թերթը:
ԴԱԻՇ-ի դիրքերը գնդակոծվել են Թուրքիայի հավարային Քիլիս նահանգի կողմից:
Միաժամանակ, ԴԱԻՇ-ի դիրքերը սկսել է գնդակոծել Սիրիայի ազատ բանակը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Թուրքիան ռազմական տեխնիկա է մտցրել Սիրիային սահմանակից հարավային Շիրնակ նահանգ:
Ռազմական տեխնիկայից բացի՝ Շիրնակում դիտվում է բանակային ստորաբաժանումների ու անվտանգության ուժերի կուտակում:
Ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան մտադիր է շարունակել պայքարը ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորման դեմ: