Բաժիններ՝

ԴԱԻՇ-ի օկուպացումից ի վեր Իրաքի Անբար նահանգում ավելի քան 1500 դպրոց է ավերվել

ԴԱԻՇ-ի օկուպացումից ի վեր Իրաքի խոշորագույն Անբար նահանգում ավելի քան 1500 հանրակրթական դպրոց է ավերվել, հայտնում է «Էլաֆ» ինտերնետ-պորտալը:

«Անբարում 2014 թվականի ամառվանից ավելի քան 1,5 հազար հանրակրթական դպրոց է ավերվել ամբողջությամբ կամ մասնակի»,- ասել է նահանգի խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Իդ Ումաշը:

Նա բացատրել է, որ դպրոցների մեծ մասը ԴԱԻՇ-ը նպատակաուղղված կերպով է ոչնչացրել: Դրա հետ միասին, ինչպես հայտնել է Ումաշը, «բազմաթիվ ուսումնական հաստատությունների, որոնք ԴԱԻՇ-ը օգտագործել է որպես օպերատիվ շտաբեր, զգալի վնաս է հասցվել իրաքյան բանակի կամ միջազգային կոալիցիայի զինված ուժերի կողմից»:
Վերջինիս խոսքով՝ Անբարի քանդված դպրոցների վերականգնման համար հարկավոր են «զգալի միջոցներ ու նվազագույնը երկուսուկես տարվա վերանորոգման աշխատանքներ»:
ՄԱԿ-ի տվյալով՝ իրաքցի երեխաների մոտ 70%-ը, որ ստիպված պարտադրված տեղահանվածներ են դարձել երկրում ԴԱԻՇ-ի պատճառով, ներկայում զրկված է դպրոց հաճախելու հնարավորությունից:
ԴԱԻՇ-ը ներկայում վերահսկում է Իրաքի գրեթե մեկ երրորդը, իսկ Անբարի՝ մինչև 80%-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս