ՆԱՏՕ-ն հայտնում է իր համերաշխությունը Թուրքիային. Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ն ուշադիր հետևում է Թուրքիայում ստեղծված իրավիճակին՝ կապված վերջին ահաբեկչությունների հետ: Այս մասին հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը մինչ ՆԱՏՕ-ի արտահերթ նիստն սկսելը:
«Ահաբեկչությունը ոչ մի դրսևորմամբ երբեք չի կարող արդարացվել: Այսօրվա հանդիպումը տեղին է ու ճիշտ ժամանակին, այն թույլ կտա քննարկել Թուրքիայի ու դաշինքի շեմին գտնվող անկայունությունը: ՆԱՏՕ-ն ուշադիր հետևում է իրադարձությունների զարգացմանը ու հայտնում ենք մեր համերաշխությունը մեր դաշնակից Թուրքիային»,- նշել է նա:
Հիշեցնենք, որ այսօր ՆԱՏՕ-ի խորհուրդը արտակարգ նիստ է հրավիրել Թուրքիայի հարցման համաձայն՝ կապված երկրում վերջին ահաբեկչությունների հետ: