Վրաստանում պարտադիր զինվորական ծառայությունը կարող է չեղյալ հայտարարվել
Վրաստանում պարտադիր զինվորական ծառայությունը կարող է չեղյալ հայտարարվել: «Զինվորական պարտադիր ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախաձեռնության հեղինակը խորհրդարանական Զուրաբ Ջափարիձեն է, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Օրինագծի համաձայն՝ չեղյալ պետք է հայտարարվի հնարավորությունը՝ ծառայության անցնել Պետական պահպանության հատուկ ծառայությունում, Վրաստանի ներքին գործերի նախարարությունում, Վրաստանի պատիժների կրման նախարարությունում:
Վրաստանի բոլոր քաղաքացիները պարտավոր են զինվորական ծառայության անցնել ռազմական գործողությունների ժամանակ:
Օրինագիծը նախատեսում է միայն ռազմական պրոֆեսիոնալ ծառայության գոյություն:
Պայմանագրային ծառայություն անցնելու եղանակը կորոշի Վրաստանի պաշտպանության նախարարը պայմանագրի նորմատիվային ակտով, այլ ոչ թե անհատական-իրավական ակտով:
Նախագծում ասվում է, որ ֆինանսները, որ ծախսվում են պարտադիր զինվորական ծառայության վրա, պետք է ուղղվեն զինվորական պրոֆեսիոնալ ծառայությանը, ինչը կնպաստի պրոֆեսիոնալ բանակի ստեղծմանն ու Վրաստանի պաշտպանունակության բարձրացմանը: