Նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը դիմում է ներկայացրել Հանրապետության Նախագահին՝ Նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնից իրեն ազատելու խնդրանքով: Այս մասին Ա. Սաղաթելյանը տեղեկացրել է ֆեյսբուքի իր էջում.
«Հայտնում եմ ձեզ, որ այսօր ես դիմում եմ ներկայացրել Հանրապետության Նախագահին՝ Նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնից ինձ ազատելու խնդրանքով: Ասեմ, որ աշխատանքի հրավեր եմ ստացել և ցանկություն ունեմ տեղափոխվել մասնավոր հատված՝ զբաղվելու գործարար նախագծերով:
Շնորհակալ եմ բոլորիդ այս տարիների համատեղ աշխատանքի համար: Շնորհակալ եմ սրտացավության, փոխըմբռնման և համագործակցության համար:
Մինչ նոր հանդիպում: Իսկ մինչ այդ՝ վաղվանից արձակուրդ, առագաստներ, սարեր, քամի, երկինք և բազում այլ տարերքներ…»: