Բաժիններ՝

33-ամյա տղամարդը բռնաբարել է 58-ամյա կնոջը, գողացել մեղր, օղի

Ընդհանուր իրավասության դատարանում քննվում է Շիրակի մարզի բնակչի դեմ հարուցված քրեական գործը:

Վարույթն իրականացնող մարմնի կողմից 33-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 58-ամյա կնոջը բռնաբարելու դիտավորությամբ մուտք է գործել վերջինիս տնակ, նրա նկատմամբ բռնություն գործադրել` հրել-գցել մահճակալին, ֆիզիկական ուժի գործադրմամբ, սպառնալով՝ հաղթահարել է նրա դիմադրությունը, և նրա կամքին հակառակ՝ սեռական հարաբերություն ունեցել վերջինիս հետ:

Բացի այդ` նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ տնակներից մեկից գողության եղանակով գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, ցանկապատն անցնելու եղանակով, ապօրինի մուտք է գործել տնակի բակ, որտեղ խոհանոցի պատուհանի ապակին հանելու եղանակով ապօրինի մուտք է գործել բնակարան և այնտեղից գողացել զգալի չափի` 358.800 դրամ ընդհանուր արժողության հեռախոսներ, հեռուստացույց՝ մեկ հատ, 1 շիշ «Խորտիցա» ռուսական օղի և 1 հատ 2 լիտր տարողության ապակյա բանկայով լի մեղր:

Տղամարդու նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս