Ինձ համար հայ կնոջ կերպարն ուժեղ է. Սիրուշո
Երգչուհի Սիրուշոն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել.
«Ինձ համար հայ կնոջ կերպարն ուժեղ է: Նա իր համարձակությամբ և պատվի բարձր զգացումով կարող է մրցել շատ ազգերի տղամարդկանց հետ)) Դարեր շարունակ հայ կինը միշտ պատրաստ է եղել պաշտպանել իր տունը, արժեքները…Երբեք, սակայն, չկորցնելով կանացիությունը»,– ասվում է գրառման մեջ:
Երգչուհին գրառման հետ «Ֆեյսբուքում» տեղադրել է իր լուսանկարը, որում նա կրում է հայկական տարազ: