Հունաստանում կարող է արժույթի նոր միավոր առաջանալ. Երոպական խորհրդարանի ղեկավար
Ավելի վաղ որոշ փորձագետներ կանխատեսում էին, որ Հունաստանը կվերադառնա դրախմին:
Եթե հուլիսի 5-ի հանրաքվեի ընթացքում հույները որոշեն հրաժարվել նախագծից, որն առաջարկվում է միջազգային վարակտուների կողմից (ԱՄՀ, ԵԿԲ և Եվրոպական հանձնաժողով), Աթենքը ստիպված կլինի արժույթի նոր միավոր ընդունել:
Նման դիրքորշմամբ հանդես է եկել Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը` Deutschlandfunk ռադիոկայանին տված հարցազրույցում, որը մեջբերում է Reuters-ը: «Կմնա ադրյո՞ք Հունաստանը Եվրոպական գոտում` այս հանրաքվեից հետո: Սա, իհարկե, հարց է, բայց եթե նրանք ասեն` «ոչ», ապա հանրաքվեից հետո ստիպված կլինեն արժույթի նոր միավոր ընդունել, քանի որ եվրոն հասանելի չի լինի` որպես վճարման միջոց»,- ասել է Շուլցը:
Միևնույն ժամանակ, Եվրոպական խորհրդարանի ղեկավարը հույս է հայտնել, որ հույները, այնուամենայնիվ, հանրաքվեի արդյունքում, իրենց համաձայնությունը կտան վարկատուների առաջարկությանը:
«Երբ ինչ որ մեկը արժույթի նոր միավոր է ընդունում, նա դուրս է գալիս Եվրոպական գոտուց: Դա ինձ որոշակի հույս է տալիս, որ մարդիկ այսօր «դեմ» չեն քվեարկի»,- ընդգծել է Շուլցը:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, հուլիսի 5-ի հանրաքվեի ժամանակ Հունաստանի քաղաքացիները կկողմորոշվեն, արդյո՞ք պետք է երկիրը կատարի վարկատուների պահանջները և այդ կերպ խուսափի դեֆոլտից, թե հրաժարվի այդ ամենից և փաստացի սնանկ ճանաչվի:
Հունաստանի միջազգային վարկատուները` ԵՄ-ը, ԱՄՀ-ն և ԵԿԲ-ն պնդում են, որպեսզի հունական կղզիների համար ԱԱՀ-ի հատուկ պայմանները վերանան, մինչև 2022թ. թոշակային տարիքը բարձրանա, ինչպես նաև, խիստ պատժվեն նրանք, ովքեր ժամանկից շուտ կանցեն թոշակի:
Հունական «Էթնոս» թերթի անցկացրած հարցումների արդյունքում, Հունաստանում խիստ խնայողությունների կողմնակիցների և հակառակորդների թիվը գրեթե հավասար է. 44,8 տոկոսը հայտարարել են, որ համաձայն են վարկատուների պահանջների իրականացմանը, իսկ 43,4 տոկոսը դեմ է դրանց: 11,8 տոկոսը դեռ չի կողմնորոշվել, թե ինչպիսի դիրքորոշում ընդունի:
Պատրաստեց Անի Գաբուզյանը