Բաժիններ՝

«ԱԱԾ քննիչներն իրենք էլ լավ չեն պատկերացնում, թե ինչ են գրել». Հայկ Ալումյան. «Փաստինֆո»

Այսօր՝ ժամը 11:00-ին, փաստաբան Հայկ Ալումյանը վերջապես հանդիպել է իր պաշտպանյալ Արա Բուդաղյանի հետ: «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում Հայկ Ալումյանը նշել է, որ ինքը որպես Արա Բուդաղյանի պաշտպան ներգրավվել է նախօրեին` ցերեկվա ժամը 12:00-ին, երբ ձերբակալվելիս Արա Բուդաղյանը հայտարարել է, որ ցանկանում է, որ իր պաշտպանությունն իրականացնի Հայկ Ալումյանը: Ուստի` այդ ժամանակվանից սկսած էլ մինչև այսօրվա ժամը 11:00-ն, այսինքն՝ մի ամբողջ օր խախտվել է Արա Բուդաղյանի պաշտպանության իրավունքը:

Բացի այդ, Հայկ Ալումյանը նշեց, որ Սուրիկ Խաչատրյանի մահափորձին դրդելու կասկածանքը ծայրաստիճան լղոզված է: Պարզ չէ, թե Արա Բուդաղյանը, ըստ կասկածանքի, ինչպե՞ս, ե՞րբ, ո՞ւմ և ի՞նչ հանգամանքներում է դրդել: Արա Բուդաղյանին առաջարկում են ցուցմունք տալ, Արա Բուդաղյանն էլ ասում է՝ «ես երբևէ որևէ մեկի չեմ դրդել»:

Արա Բուդաղյանը կխոսի, երբ ԱԱԾ քննիչները կոնկրետացնեն, թե ինչում է ինքը կասկածվում:   «Ինձ թվում է, իրենք էլ լավ չեն պատկերացնում, թե ինչ են գրել»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս