«Ոչ թալանին» նախաձեռնության անդամը արձագանքում է Սերժ Սարգսյանի հայտարարությանը
Քիչ առաջ Բաղրամյան պողոտայում «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Արթուր Քոչարյանը հայտարարեց, որ իրենց պահանջը մնում է ուժի մեջ, քանի որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ժողովրդի գլխի տակ փափուկ բարձ է:
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ մինչև եզրակացության կազմումը կողմից կառավարությունը իր վրա կվերցնի սակագնի բարձրացման ամբողջ բեռը: