Բաժիններ՝

Հրաշք քսուք՝ ձեռքերի համար

Յուրաքանչյուր կին բոլոր հնարավոր և անհնար միջոցներով փորձում է իր տեսքը կատարյալ պահել: Բոլորն էլ գիտեն, թե որքան կարևոր է կանանց համար պահպանել ոչ միայն դեմքի, մազերի և կառուցվածքի գեղեցկությունը, այլև՝ ձեռքերի: Կնոջ ձեռքերը միշտ զբաղված են  տնային աշխատանքներով՝ ափսեների, հատակի մաքրում, լվացք և այլն: Այս ամենը, իհարկե, չեն կարող չազդել մաշկի վրա:  justcoolidea կայքի ներկայացրած քսուքն օգնում է ձեռքերի մաշկը դարձնել փափուկ, խոնավ և թարմ:

Բաղադրություն

  • Տաք ջուր և ծովի աղ (ձեռքերը նախապատրաստելու համար)
  • Ձվի դեղնուց
  • 1 ճ/գ մեղր
  • 1 ճ/գ ձիթայուղ

Նախ՝ պետք է դեղնուցը, մեղրն ու ձիթայուղը խառնել: Այս բոլոր բաղադրիչները հրաշալի են ձեռքերի մաշկի համար:

Քսուքը քսելուց առաջ ձեռքերը պահեք ծովի աղով տաք ջրի մեջ,  որպեսզի ձեռքերից մաքրեք ամբողջ փոշին և կեղտը: Այս պրոցեդուրայից հետո ձեռքերն արդեն պատրաստ են: Քսուքը քսեք ձեռքերին և թողեք մնա 20 րոպե: Ապա լվացեք քսուքն ու վայելեք արդյունքը:

Կարդացեք նաև

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս