Բակո Սահակյանը արժեքավոր նվերներ և դրամական պարգևներ է հանձնել աշակերտներին, ուսուցիչներին ու շրջանավարտներին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 18-ին հանդիպում է ունեցել 2014-2015 ուստարվա դպրոցականների առարկայական օլիմպիադայի Հայաստանի Հանրապետության եզրափակիչ փուլում մրցանակային տեղեր գրաված ու գովասանագրերի արժանացած ԼՂՀ մասնակիցների եւ Արցախի պետական համալսարանը գերազանցության դիպլոմով ավարտած մի խումբ ուսանողների հետ:

Նախագահն արժեքավոր նվերներ եւ դրամական պարգեւներ է հանձնել աշակերտներին, ուսուցիչներին ու շրջանավարտներին եւ հանդես եկել ողջույնի խոսքով:

Երկրի ղեկավարը նշել է, որ պետությունը շահագրգռված է ունենալ կրթված ու բազմակողմանի զարգացած սերունդ եւ անում է հնարավորն այս ոլորտում առկա խնդիրները լուծելու ուղղությամբ` գիտակցելով, որ երկրի ապագան մեծապես կախված է նրանից, թե ինչ դաստիարակություն եւ կրթություն կստանա երիտասարդությունը:

 

Տեսանյութեր

Լրահոս