Բաժիններ՝

Առաջարկվում է Բիբինին ՀՀ-ում անցանկալի անձ՝ persona non grata ճանաչել

«Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման կապակցությամբ առաջարկում եմ՝ ՀՀ իշխանությունների տկարության պարագայում մի արտասահմանյան կոմերսանտի հախից չգալու կամ գալու անհնարինության առումով, որպեսզի խորհրդարանը միջոցներ ձեռնարկի ՀԷՑ-ի տնօրենին ՀՀ-ում անցանկալի անձ՝ persona non grata ճանաչելու առթիվ և ՀՀ պետական մի շարք կառույցների, մասնավորապես ՀՀ խորհրդարանի, բնակչության, քաղաքացիների նկատմամբ դրսևորած անհարգալից վերաբերումքի պատճառով ձևակերպել նրա հանդեպ պաշտոնական դիրքորոշում պետութան կողմից:

Ինչպես նաև հերթական անգամ պահանջում եմ, ՀԷՑ-ում տարիներ շարունակ տեղի ունեցած ապօրինությունների կապակցությամբ քրեական գործ հարուցել մեղավորներին պատժելու նպատակով»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:

Նա հորդորեց նիստին ներկա ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանին իրենց կողմից համակարգվող ոլորտը կարգի բերելու: Նա նշեց, որ ՀԷՑ-ի վերաբերյալ իր պատգամավորական հարցման պատասխան նախարարությունը տեղեկություն չի տրամադրել՝ պատճառաբանելով, թե առևտրային գաղտնիք է.

«Այսինքն՝ ՀԷՑ-ում տեղի ունեցած ապօրինությունների առթիվ դուք չեք պատրաստվում որևէ միջոց ձեռնարկել և բավարարվում եք ապաշնորհ կոմերսանտի առևտրային գաղտնիք ձևակերպումով»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս