Ուկրաինայում հրապարակվել է օրենք Վիկտոր Յանուկովիչին նախագահի կոչումից զրկելու մասին
Ուկրաինայի պաշտոնական մամուլում այսօր հրապարակվել է օրենք, որի համաձայն՝ երկրի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը զրկվում է նախագահի կոչումից, հայտնում է RT-ն:
Փաստաթուղթը տեղակայված է «Գոլոս Ուկրաինի» խորհրդարանական թերթում:
Ուկրաինայի Գերագույն ռադայի որոշումը ուժի մեջ կմտնի վաղվանից: