Հարկավոր է որոնել ոչ թե մեղավորների, այլ ջրհեղեղի պատճառը. Մարգվելաշվիլի
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին այսօր հայտարարել է Թբիլիսիի ջրհեղեղի պատճառների գիտական քննարկումների ու պրոֆեսիոնալ ուսումնասիրման անհրաժեշտության մասին՝ նշելով, որ երկրում այդ նպատակով կան լավ մասնագետներ, գրում է sputnik-georgia.ru-ն:
«Եթե սկսենք մեղավորներ որոնել, այլ ոչ թե իրավիճակը պրոֆեսիոնալ ուսումնասիրել, ապա մենք կկոչենք դետալներում: Մենք պետք է ունենանք մասնագետների որակավորված զեկույցն այն մասին, թե ինչն է հարուցել այդ խնդիրը: Դրա հետ կապված՝ ես ականկալում եմ ոչ թե քաղաքական, այլ գիտական քննարկումներ ու հուսով եմ՝ նման քննարկում տեղի կունենա»,-հայտարարել է Մարգվելաշվիլին:
Նրա խոսքով՝ անթույլատրելի է, որ Վերե գետի կիրճում ջրի մակարդակի բարձրացման հետևանքով այդքան մարդ մահանա: