Գալուստ Սահակյանը՝ Աշոտ Աղաբաբյանի բիզնեսի ու նրան պաշտպանելու մասին

«Չի նշանակում, որ եթե ես Ազգային ժողովի նախագահ եմ, բուռն կերպով իմ լծակները պետք է օգտագործեմ իմ հարազատներին ինչ-որ ձևով պաշտպանելու համար»,- այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը՝ խոսելով իր աներձագի, ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի բիզնսների ստուգումների ու նշանակված տուգանքի մասին:

Ըստ նրա՝ եթե Ա.Աղաբաբյանի պնդումները ճիշտ են, ապա դա դատական վեճերի հարց է և Աղաբաբյանն ինքը կկարողանա հաղթահարել ստեղծված իրավիճակը: Ի դեպ, Գ.Սահակայնը նշեց, որ Ա.Աղաբաբյանի հետ շատ քիչ է հանդիպում ու մանրամասներին ծանոթ չէ, բայց հավելեց, թե տարիներ շարունակ Ա.Աղաբաբյանի մոտ հարկային ստուգումներ եղել են:

Տեսանյութեր

Լրահոս