Արդյունավետ միջոցներ՝ ականջացավի դեմ

Ականջի ցավը, հավանաբար, ամենատհաճ զգացողությունն է, այնպես որ, եթե դեռ որոնում եք որևէ դեղամիջոց, որը կօգնի արագ ազատվել այդ ցավից, healthylivingstyle.net-ը խորհուրդ է տալիս պատրաստել հետևյալ բաղադրատոմսերը:
Բոլոր բաղադրիչներն արդեն ձեր խոհանոցում են, բայց գուցե երբեք չեք էլ մտածել, որ դրանք կարող են արդյունավետ կերպով պայքարել այդ տհաճ ցավի դեմ:

1. Սոխ. մեկ սոխի հյութը քամեք և մի փոքր տաքացրեք: Հյութից մի քանի կաթիլ կաթեցրեք ականջին, պառկեք հակառակ կողմի վրա և թողեք՝ սոխի հյութը  մնա 5-10 րոպե: Ապա գոլ ջրով լվացեք ականջը: Գործողությունը կրկնեք օրական 2 անգամ:

2. Անանուխ և թեյի ծառի յուղ. վերցրեք 60մլ ձիթապտղի յուղը, 3 կաթիլ թեյի ծառի յուղն ու 3 կաթիլ անանուխի յուղը, ամբողջը խառնեք: Ստացված խառնուրդից 3 կաթիլ կաթեցրեք վնասված ականջին և պառկեք հակառակ կողմի վրա 15-20 րոպե: Ապա լվացեք ականջը գոլ ջրով:

3. Կոկոսի յուղ. փոքր քանակությամբ կոկոսի յուղը տաքացրեք և դրանից մի քանի կաթիլ կաթեցրեք ականջին, ապա 5-10 րոպե պառկեք հակառակ կողմի վրա: Վերջում գոլ ջրով լվացեք ականջը:

Կարդացեք նաև

4. Սխտոր. այս դեղամիջոցի համար ձեզանից կպահանջվի 4 պճեղ սխտոր, 120մլ ձիթապտղի յուղ և 20 կաթիլ էվկալիպտի յուղ:

sxtor

Սխտորի պճեղներն ու ձիթապտղի յուղը դրեք փոքր կաթսայի մեջ և տաքացրեք 8 ժամ: Ապա քամեք խառնուրդը, սխտորը ճզմեք այնպես, որ ամբողջ հեղուկը միջից դուրս բերեք: Այնուհետև ավելացրեք էվկալիպտի յուղն ու լավ խառնեք: Կես ժամը մեկ մի քանի կաթիլ այս խառնուրդից կաթեցրեք ձեր ականջին՝ մինչև ականջի ցավն անցնի:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս