Ի՞նչ կպատահի, եթե ամեն օր դատարկ ստամոքսին սխտոր ուտեք

Մասնագետները հաճախ խորհուրդ են տալիս, որ սխտորի օգտագործումը բարձրացնում է իմունիտետը, ինչպես նաև օգտակար է տարբեր հիվանդությունների դեպքում: Իհարկե, ճիշտ է: Բայց ի՞նչ կպատահի, եթե սխտորն ուտենք դատարկ ստամոքսին: Գիտնականները պարզել են, որ դատարկ ստամոքսին սխտոր ուտելը բարձրացնում է այդ պտղի  օգտակար հատկանիշը՝ որպես բնական հակաբիոտիկ:  Սա նշանակում է, որ բակտերիաները զգայուն են  սխտորի ուժի հանդեպ:

Սխտորը պարունակում է ավելի քան 400 ակտիվ բաղադրիչ, մեծ քանակությամբ վիտամիններ և հանքանյութեր, ամինաթթուներ, մանրաթելեր, յոդ, երկաթ, կալցիում, կալիում, անհրաժեշտ յուղեր, սելենիում, ֆոսֆոր, ծծումբ, վիտամիններ A, B1, B2, C և այլն: Այն ունի նաև հակաբակտերիալ, ֆուգիցիդ և ախտահանիչ հատկանիշեր:

Սխտորի կանոնավոր օգտագործման դեպքում կկարողանաք ստանալ դրա հակաօքսիդանտ տարրերը, լավացնել արյան շրջանառությունը, իջեցնել ճնշումը, կարգավորել արյան ճարպերը և պաշտպանել սրտի հիվանդություններից:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս