Հռոմում միանձնուհիները 3 օր անցկացրել են վերելակի մեջ
2 միանձնուհի առանց հացի ու ջրի 3 օր անցկացրել են Հռոմի վերելակներից մեկում, հայտնում է BBC-ն՝ հղում կատարելով իտալական ԶԼՄ-ներին:
69-ամյա նորզելանդուհին ու 58-ամյա իռլանդուհին ուրբաթ երեկոյան վերելակով ցանկացել էին բարձրանալ Մարիստ մենաստան, ու էլեկտրականության խնդիրների պատճառով վերելակը կանգ էր առել:
Կանայք փորձել էին դուրս գալ ինքնուրույն, բղավել էին, սակայն հանգստյան օրերին շինությունում ոչ ոք չի եղել: Երկուշաբթի օրը կանանց հայտնաբերել էր հավաքարարը, որը տեսել էր փչացած վերելակն ու հարցրել էր, թե արդյոք ներսում մարդ կա:
Դրանից հետո մենաստանի աշխատակիցը կանչել էր փրկարար ծառայությունների աշխատակիցներին, որոնք միանձնուհիներին դուրս էին բերել ու տեղափոխել հիվանդանոց, որտեղ ախտորոշվել էր ջրազրկում: