ՄԱԿ-ում անհանգստացած են Ռուսաստանում հարբած վարորդների մեծ թվով
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ճանապարհային երթևեկության անվտանգության խնդրով հատուկ ներկայացուցիչ Ժան Տոդտը Ռուսաստանի ՆԳՆ ղեկավարի տրանսպորտի անվտանգության հարցերով տեղակալ Վիկտոր Կիրիյանովի հետ հանդիպմանը անհանգստություն է հայտնել՝ կապված Ռուսաստանում հարբեցողության խնդրի հետ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Նրա խոսքով՝ հարբած վարորդների թիվը նվազեցնելու ու ՃՏՊ-ներին մահացության դեպքերի քանակը պակասեցնելու համար պետք է խիստ կանոններ գործեն:
Վերջինս կարծում է, որ եթե հարբած վարորդների ձեռքից վերցնեն վարորդական իրավունքի վկայականները, ապա «թվերը միանգամից կնվազեն»: