Brent նավթը ՕՊԵԿ-ի մասին լուրերի ֆոնին դարձյալ էժանանում է

Brent ապրանքանիշի նավթի գինը այսօր նորացրել է 2-ամսյա մինիմումը ՕՊԵԿ-ի պատվիրակությունների ղեկավարների, այդ թվում՝ Իրաքի նավթի նախարարի մեկնաբանությունների ֆոնին: Վերջինս նշել էր, որ կազմակերպության նիստում հնարավոր են քննարկումներ՝ բարձրացնելու արդյունահանման քվոտաները:

Երևանի ժամանակով ժ. 12.26-ին Brent-ի հուլիսյան ֆյուչերսների գինը նվազել է 0,55%-ով՝ մինչև 1 բարելի դիմաց 61,69 դոլար՝ նորացնելով այս տարվա ապրիլի 15-ի մինիմումը:
WTI նավթի հուլիսյան ֆյուչերսների գինը նվազել է 0,91%-ով՝ մինչև 57,47 դոլար 1 բարելի դիմաց:

Ընդ որում՝ «սև ոսկու» գինը ցուցադրել է ոչ շարունակական ամրապնդում մինչ ՕՊԵԿ-ի նիստն սկսելը:

Ինչպես գրում է The Wall Street Journal-ը, շուկայի մասնակիցները ակնկալում են, որ ՕՊԵԿ-ը չի կրճատի նավթի արդյունահանման ծավալներն իր այսօրվա նիստում:

Տեսանյութեր

Լրահոս