Խառնուրդը, որը կարող է կյանքեր փրկել

Միչիգանի համալսարանում արված հետազոտությունները ցույց են տվել, որ սև պղպեղն ու քրքումը (куркума) համադրված՝ կարող են կանխարգելել, անգամ բուժել կրծքագեղձի քաղցկեղը: Չնայած քրքումը հզոր բույս է, բայց երբ օգտագործվում է առանձին, պակասում է նրա կենսահասանելիությունը: Այսպիսով, պղպեղը կարող է բարձրացնել քաղցկեղի բորբոքումների և ինֆեկցիաների դեմ պայքարող կուրկումինի կենսահասանելիությունը գրեթե 2000%-ով:

Սև պղպեղի և քրքումի առողջարար հատկանիշները

Հակաքաղցկեղային համադրություն

Վերջերս արված հետազոտությունները պարզել են, որ սև պղպեղի բաղադրության մեջ եղած պիպերինը 1000 անգամ բարձրացնում է քրքումի բաղադրության մեջ մտնող կուրկումինի կենսահասանելիությունը: Առանց պիպերինի՝ քրքումի կենսահասանելիությունն իսկապես ցածր է:

Կարդացեք նաև

Նվազեցնում է ցավն ու բորբոքումները

Պիպերինն ու կուրկումինն ազդում են ավելի քան 700 գենի վրա, դրանք կարող են նաև արգելակել ցիկլոօքսիգենեզ 2-ի և 5 լիպոօքսիգենեզի ակտիվությունը:

Օգնում է ազատվել ավելորդ քաշից

Քրքումն ու սև պղպեղը կարող են օգնել կորցնել ավելորդ կիլոգրամները: Սև պղպեղի բաղադրության մեջ մտնող պիպերինը թերմոգենիկ է, ինչը նշանակում, որ լավացնում է նյութափոխանակությունը և բարձրացնում այրվող կալորիաների քանակը:

Բնական հակադեպրեսանտ

Ե՛վ քրքումի, և՛ սև պղպեղի մեջ առկա բաղադրիչներն ունեն հակադեպրեսանտ ազդեցություն: Սրանք կարող են բարձրացնել սերոտոնինի մակարդակն ուղեղում:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

 

Տեսանյութեր

Լրահոս