12 տարի առաջ Նուբարաշենի խճուղում տեղի ունեցած սպանության գործը՝ դատարանում է
12 տարի առաջ Նուբարաշենի խճուղում մի քանի անձանց սպանության գործն ուղարկվել է Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Քրեական գործը մակագրվել է դատավոր Արտուշ Գաբրիելյանին:
Քրեական գործը նախ մակագրվել էր դատավոր Վլադիմիր Գրիգորյանին, սակայն տեղի է ունեցել կազմի փոփոխություն:
Քրեական գործով մեղադրանք է առաջադրվել երկու անձի՝ Ա. Երեմյանին ու Կ. Հակոբյանին: Նրանք գտնվել են հետախուզման մեջ և հայտնաբերվել են Ռուսաստանում և Հայաստան էտապավորվել համապատասխանաբար 2014թ օգոստոսի 29-ին և 2015 թվականի փետրվարի 22-ին։ Երկուսի նկատմամբ էլ որպես խափանման միջոց է ընտվել կալանավորումը: