Բաժիններ՝

ԱՄՆ-ը պատրաստ չէ մասնակցել Ուկրաինայի պատերազմին. Սպիտակ տուն

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը պատրաստ չէ իր զորքերն ուղարկել Ուկրաինայի արևելքի պատերազմին, սակայն շարունակելու է ՆԱՏՕ-ի գծով գործընկերների հետ միասին աջակցել Ուկրաինային՝ դիմակայելու համար ռուսական ագրեսիային:

Այս մասին Վաշինգտոնում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան մամլո քարտուղար Ջոշ Ըրնեսթը: Երբ նրան հարցրել են, թե արդյոք ԱՄՆ-ը միանմա՞ն է դիտարկում Ուկրաինայում ու Իրաքում ստեղծված իրավիճակները, Ըրնեսթը հայտարարել է, որ դրանք տարբեր իրավիճակներ են.

«Երբ մենք խոսում ենք Ուկրաինայի մասին, խոսքը գնում է ինքնիշխան երկրի մասին, որը գտնվում է վտանգի մեջ և նրա ինքնիշխանությունը խախտվել է խոշոր հարևանի կողմից: Մինչդեռ Իրաքը գործ ունի այլ տիպի սպառնալիքի հետ, որը բխում է ահաբեկչական կազմակերպությունից»:

Շարունակելով Ուկրաինայի թեման՝ Ըրնեսթը հայտարարել է, որ ԱՄՆ-ն օգնում է ուկրաինացի գործընկերներին, սակայն ԱՄՆ-ը պատրաստ չէ մասնակցել Ուկրաինայի պատերազմին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս