Բաժիններ՝

Ռուսաստանը սպանությունների ընդհանուր թվով առաջին տեղն է զբաղեցնում աշխարհում

Новые Известия թերթի փոխանցմամբ՝ Ռուսաստանը սպանությունների ընդհանուր թվով առաջին տեղն է զբաղեցրել աշխարհում, սակայն 100.000 բնակչին բաժին ընկնող սպանությունների ցուցանիշով նա զիջել է Մեքսիկային:

Մեքսիկայում 100.000 բնակչին բաժին է ընկել 23.7 սպանություն, իսկ Ռուսաստանում՝ 9.7 սպանություն: Ռուսաստանն այդ ցուցանիշով առաջին տեղում է Եվրոպայում: Բացի այդ, Ռուսաստանը ոստիկանների թվակազմով աշխարհի առաջատարներից մեկն է:

2014 թվականին 5 միլիոնից ավելի բնակչություն ունեցող երկրների թվում Ռուսաստանը 100.000 բնակչին բաժին ընկնող ոստիկանների թվով (547.4 ոստիկան) զբաղեցրել է առաջին տեղն աշխարհում: Ապա գալիս են Թուրքիան (474.8 մարդ), Իտալիան (467.2 մարդ) և Պորտուգալիան (454.2 մարդ):

Ռուսաստանում ոստիկանների նման մեծ թիվ պայմանավորված է երկրում սպանությունների մեծ թվով, սակայն նրանց արդյունավետությունը բարձր չէ, քանի որ նրանք սկսում են աշխատել այն ժամանակ, երբ արդեն ինչ-որ բան է տեղի ունեցել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս