Բաժիններ՝

Ինչպես ամրացնել եղունգները տնային պայմաններում

Steptohealth.ru կայքը գրում է, որ թույլ եղունգները գրեթե անհնար է երկարացնել և գեղեցիկ տեսք տալ դրանց: Կայքն առաջարկում է մի քանի միջոց` կոտրվող եղունգների դեմ պայքարելու համար:

1. Բուժիչ միջոց հում սոխից: Սոխի հոտը շատերին դուր չի գալիս, դրա պատճառով հաճախ արցունքոտվում են մարդկանց աչքերը, սակայն պետք չէ մոռանալ, որ այն հիանալի միջոց է եղունգներն ամրացնելու համար: Հում սոխը մասերի բաժանեք, այն դրեք եղունգի վրա և պահեք նվազագույնը 15 րոպե:

2. Բնական յուղերի հիմքով բուժիչ միջոցներ:  Եղունգների համար լավագույն միջոցներից մեկը նշի յուղն է: Դրանք ամրացնելու համար կարող են օգտակար լինել նաև այլ եթերային յուղեր: 2 ճաշի գդալ եթերային յուղը խառնեք 2 ճաշի գդալ ձիթապտղի յուղի հետ, ապա թրջեք բամբակըն այս նյութով և դրեք եղունգի վրա: Պրոցեդուրան կրկնեք շաբաթվա ընթացքում երեք անգամ:

3. Բուժիչ միջոց սխտորից: Մի փոքր սխտորը ճզմեք և ավելացրեք մեկ բաժակ ջուր: Եղունգները 20 րոպե թողեք այս խառնուրդի մեջ: Պրոցեդուրան անհրաժեշտ է կրկնել շաբաթվա ընթացքում 2 անգամ:

4. Բուժիչ միջոց ալոէ վերայից: Ալոէ վերան բազմաթիվ օգտակար հատկություններ ունի: Այն կարող է նաև լավացնել եղունգների վիճակը: Մեկ ճաշի գդալ ալոէ վերայի մզվածքը խառնեք 3 կաթիլ ձիթապտղի յուղի հետ: Լավ խառնեք, մինչև ստացվի միատարր մասսա, ապա թրջեք բամբակով և դրեք եղունգների վրա:

5. Վարունգի հյութ: Մի քանի վարուգի հյութը քամեք, լցրեք խոր ամանի մեջ և մատներն ընկղմեք դրա մեջ:

6. Բուժիչ միջոց ձիթապտղի յուղից, մեղրից և ձվից: Այս երեք միջոցներն էլ սնուցում են եղունգները: 1 ճաշի գդալ ձիթապտղի յուղը խառնեք մեկ գդալ մեղրի և ձվի մեկ դեղնուցի հետ: Խառնուրդը քսեք եղունգներին և թողեք մեկ ժամ:

Թարգմանությունը 168.am-ի

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս