Բաժիններ՝

ԿԺԴՀ-ն պատրաստվում է արձակել միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ

Ճապոնական Kyodo լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ինն ազգային տիեզերական գործակալությանը կարգադրել է սկսել միջմայրցամաքային բալիստիկ նոր հրթիռի արձակման նախապատրաստությունը:

Ընդգծվում է, որ հրթիռի արձակումը կարող է տեղի ունենալ հոկտեմբերին, երբ ԿԺԴՀ-ում կնշեն Կորեայի Աշխատավորական կուսակցության ստեղծման 70-ամյակը:

ԱՄՆ-ի, Ճապոնիայի ու Հարավային Կորեայի կառավարական բազմաթիվ աղբյուրների տվյալներով՝ հյուսիսկորեական բալիստիկ հրթիռը պետք է ուղեծիր դուրս բերի արհեստական արբանյակ: Արբանյակով բալիստիկ հրթիռի արձակման վերջին հաջող թռիչքը ԿԺԴՀ-ում իրականացվել է 2012 թվականին:

Ճապոնիայի ՊՆ-ի տվյալներով՝ հյուսիսկորեական նոր միջմայրցամաքային հրթիռի հեռահարությունը կարող է հասնել 10.000 կիլոմետրի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս