Եմենի շիա ապստամբներն ականանետերով հարվածել են Սաուդյան Արաբիայի տարածքին
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եմենի շիա ապստամբներն ականանետերով հարվածել են Սաուդյան Արաբիայի Նաջրան նահանգը, որը սահմանակից է Եմենին: Թագավորական բանակը պատասխան կրակ է բացել: Տուժածների մասին տեղեկություններ չկան:
Այս մասին հայտարարել է շիա ապստամբների դեմ մարտնչող դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ, բրիգադի գեներալ Ահմեդ ալ-Ասիրին: Սաուդյան Արաբիայի իշխանություններն ականանետերի հարվածից հետո ժամանակավոր փակել են Նաջրանի բոլոր դպրոցները: Գեներալն ընդգծել է, որ շիա ապստամբների այդ գործողությունը չի մնա անպատիժ: