Բաժիններ՝

Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում. վրաերթի ենթարկված 2 երիտասարդ աղջիկները մահացել են. shamshyan.com

Այսօր՝ ապրիլի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 21:20-ի սահմաններում Դեղձուտ – Կանաչուտ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում ГАЗ 2108 մակնիշի 87 MM 077 համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի հետևանքով Արարատի մարզի Ներքին Դվին գյուղի բնակչուհի, 30-ամյա Հրանուշ Աբրահամյանը տեղում մահացել է, իսկ մյուս հետիոտնը, որը նույնպես երիտասարդ աղջիկ էր՝ մահացել է հիվանդանոցի ճանապարհին:

Դեպքի վայրում ոստիկաններն ու քննիչները բախման վայրից մոտ 120 մ հեռավորության վրա հայտնաբերել են կոշիկներ, պայուսակ, բջջային հեռախոս և այլ իրեր, որոնք հուշում են քննչական մարմնին, որ հնարավոր է՝ այդ իրերը մահացածերին պատկանեն: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մյուս մահացածի և վարորդի ինքնությունը:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս