Ժողովրդական միջոց՝ բրոնխիտի դեմ

Բրոնխիտը բրոնխների բորբոքային հիվանդություն է, որն առաջանում է տարբեր պատճառներով (վարակային, ալերգիկ, և այլն)։ Բրոնխիտները երեխաների շնչառական օրգանների ախտահարման ամենահաճախ հանդիպող ձևերն են։ Լինում են առաջնային և երկրորդային։ Առաջնային բրոնխիտներին են վերագրում այնպիսի վիճակները, երբ ախտաբանական պրոցեսներն ի սկզբանե զարգանում են միայն բրոնխային համակարգում։ Երկրորդային բրոնխիտներն առաջանում են՝ որպես որևէ այլ հիվանդության արտահայտություն կամ բարդություն։

Healthyfoodstar կայքը ներկայացնում է մի բաղադրատոմս, որը կօգնի պայքարել բրոնխիտի դեմ՝ առանց թանկարժեք դեղամիջոցների:

Բաղադրություն

  • 250 գ մեղր
  • 250 գ կարագ
  • 250 գ շաքարավազ
  • 200 գ կակաոյի փոշի
  • 8 ձու

Պատրաստման եղանակը

Կարդացեք նաև

Ձուն հարեք, ավելացրեք մյուս բոլոր բաղադրիչները, լավ հարեք՝ մինչև համասեռ զանգված ստանալը: Ստացված զանգվածը լցրեք բաժակի մեջ և պահեք սառնարանում:

Օրական 3 անգամ՝ ուտելուց առաջ, օգտագործեք 1 ճ/գ:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս