Ծաղիկների գները՝ Ծիծեռնակաբերդին հարակից տարածքում
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրն այսօր բազմամարդ էր: Հոահամալիրի մոտ մի խումբ երիտասարդներ իրենց պատրաստած անմոռուկներն էին տալիս ցանկացողներին:
Հալաբյան փողոցի բավական մեծ հատվածում ծաղիկներ էին վաճառվում: Վարդերը վաճառվում էին 150 դրամով, կակաչները՝ 100-150 դրամով՝ կախված տեսակից, յասամանը՝ 200 դրամով, մեխակները՝ 150: Վաճառողներից մեկն էլ 5 նարգիզները 200 դրամով էր առաջարկում: