Ի՞նչ կլինի, եթե մեկ ամսով դադարեցնենք սուրճ խմելը
Եթե մաշկային խնդիրներ ունեք, հավանաբար ձեզ խորհուրդ են տվել անմիջապես դադարեցնել սուրճ խմելը: healthyfoodstar.com-ը նշում է, որ լրագրող Դևեն Հոփը դադարել է սուրճ խմել և ապշել է արդյունքից:
Լրագրողը դադարել է սուրճ խմել, երբ մաշկաբանն իրեն ասել է, որ իր մաշկային խնդիրների պատճառը հենց սուրճն է, կոֆեինի մեծ քանակությունը, որը վնասակար թթուներ է պարունակում: Եթե մեծ քանակությամբ սուրճ եք խմում, այն դառնում է միզամուղ միջոց և ջրազրկում է օրգանիզմը: Այսպիսով՝ Հոփն ուղիղ 24 օրով հրաժարվել է սուրճից:
Լրագրողի փորձարկման արդյունքը բավականին հետաքրքիր էր: Առաջին շաբաթվա դադարից հետո նվազել են դեմքի բշտիկները, երրորդ շաբաթվանից հետո դեմքն ակնհայտորեն սնուցվել էր ջրով:
Իհարկե, մաշկը 3 շաբաթում ամբողջովին չփոփոխվեց, սակայն ակնհայտորեն լավացավ: Ահա նա որոշեց կտրականապես հրաժարվել սուրճից, քանի որ ցանկանում էր ամբողջովին լավացնել դեմքի մաշկը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը