Իրանի ու «Վեցնյակի» միջև բանակցությունների նոր փուլը կարող է անցկացվել հաջորդ շաբաթ
Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ու «Վեցնյակի» միջև բանակցությունների հերթական փուլը կարող է անցկացվել արդեն հաջորդ շաբաթ, Նյու Յորքում: Այս մասին երեկ հայտնել է բանակցային գործընթացի մասնակից արևմտյան դիվանագիտական աղբյուրը.
«Ամենայն հավանականությամբ, փորձագետները հաջորդ շաբաթ կհավաքվեն ԱՄՆ-ում՝ քննարկելու համար համապարփակ համաձայնագրի տեքստի վրա աշխատանքներ կատարելու հարցը: Նրանց կարող են միանալ նաև քաղտնօրենները: Այդ հարցն այս օրերին հստակեցվում է Վիեննայում»: